Շեկոն

հեքիաթ

Հեռավոր մի գյուղի տներից մեկում մի շուն էր ապրում։ Նրան Շեկո էին կանչում։ Շեկոն շատ բարի ու հավատարիմ շուն էր։Նա շատ երկար տարիներ էր ծառայում իր տիրոջը։ Բայց օրերից մի օր,երբ Շեկոն մեծացավ,նրա տեսողությունը վատացավ, սկսեց վատ լսել, և տերը  վռնդեց նրան տնից:

-Գնա,-ասաց,- հեռացիր, եթե  չես կարող ինձ օգտակար լինել։

Շեկոն դուրս եկավ գյուղից և գնաց՝ ուր աչքը կտրի։ Գնաց-գնաց ու ճանապարհին հանդիպեց մի աղջնակի, որը զբոսնում էր իր ընկերների հետ։ Աղջիկը նկատեց Շեկոյին և սկսեց  շոյել նրան։

-Դու հասկանու՞մ  ես շների լեզուն,- հարցրեց Շեկոն աղջկան։

-Հա՛, մի քիչ հասկանում եմ,- համեստորեն պատասխանեց աղջիկը։

-Լավ է,- ասաց Շեկոն,-գոնե կխոսեմ մեկի հետ, սիրտս կթեթևանա։

Ու Շեկոն պատմեց իր հետ պատահածը: Անին և ընկերները  լսեցին Շեկոյին, շատ տխրեցին և ասացին․

-Քո տերը շատ դաժան և անխիղճ մարդ է, և մենք կպատժենք նրան։

Ընկերները երկար  մտածեցին և ելքը գտան։ Գիշերով գնացին գյուղ, թաքուն մոտեցան Շեկոյի տիրոջ տանը և սկսեցին թակել պատուհանները։ Գյուղացին վախեցած  դուրս թռավ տնից՝ կարծելով, թե գողեր են։

-Է՜, իզուր դուրս արեցի Շեկոյին,-ամբողջ գիշեր կրկնում էր գյուղացին՝ ցանկապատի տակ նստած,-նա այս գողերի հախից կգար։

Շեկոն և  ընկերները մի լավ ծիծաղեցին վախկոտ գյուղացու վրա։

Աղջնակը Շեկոյին առաջարկեց իր տանն ապրել։

Այսպես Շեկոն ձեռք բերեց նոր, իսկական ընկերներ և  սկսեց ապրել իր բարեխիղճ և գեղեցիկ տիրուհու հետ։

Տաթև Ալմազյան