Արցախում ծնունդների թիվն աճում է

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում ծնվել է 390 երեխա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 20-ով ավելի։

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հունվար-փետրվարին հանրապետությունում ծնված երեխաների 53.6 տոկոսը տղաներ են:

Ի դեպ, Արցախում ծնված արական սեռի երեխաներին ամենաշատը կոչում են Գոռ, Դավիթ եւ Տիգրան, իսկ իգական սեռի ներկայացուցիչներին՝ Նարե, Մարիամ, Անի։

Ամուսնությունների թիվը այս տարվա առաջին  2 ամիսներին նույնպես ավելացել է` կազմելով 157՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 136-ի նկատմամբ, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է. անցյալ տարվա նույն ժամանակահատվածւմ գրանցվել էր 23ամուսնալուծություն, այս տարի` 19:

Yerkir.am