12-ամյա աղջիկն ու 13-ամյա տղան դարձել են Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ ծնողները

Մեծ Բրիտանիայի 12-ամյա բնակչուհին, ում անունը չի հրապարակվել, 13-ամյա տղայից հղիանալուց հետո, ծննդաբերել է իր առաջնեկին, հայտնում է The Daily Mail-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ նրանք համարվում են Միացյալ Թագավորության ամենաերիտասարդ ծնողները։

 

Հայտնի է, որ երիտասարդ մայրը 3.1 կգ քաշով երեխային ծննդաբերել է անցած հանգստյան օրերին։ Պարբերականը նշում է, որ երեխայի հայրն այժմ սովորում է 9-րդ դասարանում։

Երիտասարդ ծնողները պատմել են, որ շատ են սիրում իրար և որ նրանց երեխան իրական սիրո պտուղ է։

Աղբյուրը` tert.am