Ճախրելու հրավերք

Լուրեր

Հայաստանում՝ Որոտան գետի կիրճում, ապրում են հեքիաթային փերիները: Նրանց Տաթևիկ են անվանում: Նրանք բոլորովին վերջերս են այստեղ եկել՝ ճիշտ այն օրն ու ժամին, երբ աշխարհում ամենաերկար օդային ուղու՝  «ՏաԹևերի» ճոպանով  սլացավ առաջին խցիկը: Ձմռանը, երբ սարերում ցուրտ է, և խցիկները հանգստանում են, փոքրիկ փերիները փորձում են կիրճի տաք աղբյուրների մոտ լինել կամ թաքնվում են ճոպանուղու հզոր մեխանիզմներում:

Հայաստանում՝ Որոտան գետի կիրճում, ապրում են հեքիաթային փերիները: Նրանց Տաթևիկ են անվանում: Նրանք բոլորովին վերջերս են այստեղ եկել՝ ճիշտ այն օրն ու ժամին, երբ աշխարհում ամենաերկար օդային ուղու՝  «ՏաԹևերի» ճոպանով  սլացավ առաջին խցիկը: Ձմռանը, երբ սարերում ցուրտ է, և խցիկները հանգստանում են, փոքրիկ փերիները փորձում են կիրճի տաք աղբյուրների մոտ լինել կամ թաքնվում են ճոպանուղու հզոր մեխանիզմներում: Երբ գալիս է գարունը, ամեն ինչ ծաղկում է, և Տաթևիկները սկսում են ճախրել, ուրախ թռչում են մի ծառից մյուսը, ծաղկից ծաղկին, մի ամպից մյուսին, վայելում են արևի ծառագայթների ջերմությունը… Ուրախանում են, որ ճոպանուղին կրկին գործում է, որ դեպի այս կողմեր են գալիս մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից:

Տաթևիկների մի խումբ թռչում է կիրճի վրայով, և երկնքում յոթագույն ծիածանն է հայտնվում: Մյուսները, ասես փոքրիկ բալիկներ, հրճվում են ծիածանով, սահում են դրա վրայով, խառնվում են գույներին: Մի ուրիշ խումբ էլ հեծանիվով անցնում է օդային անցուղու ճոպանների վրայով կամ էլ պարզապես ճոճվում են դրանց վրա: Իսկ ոմանք էլ ուղեկցում են ճոպանուղու այցելուներին՝ բարձրացնելով բոլոր նրանց տրամադրությունը, ովքեր առաջին անգամ են որոշել նստել ճոպանուղի և անցնել այդ հոգեցունց ուղին: Չէ՞ որ Տաթևիկը հզոր մեխանիզմի բարի հոգին է: Փերիները ոգևորում են նրանց, ովքեր մի փոքր վախենում են բարձրությունից, բայց հաղթահարելով սեփական վախը՝ աննկարագրելի հաճույք են ստանում թռիչքային զգացողությունից:

Տաթևիկն ուղեկցում է նրանց, ովքեր դեմ չեն փոքրիկ, չարաճճի հեքիաթային, թևավոր մարդուկի ընկերակցությանը: Իսկ քանի դեռ դուք ճախրում եք կիրճի վրայով, հիանալով այս զարմանալի տեղանքի գեղեցկությամբ, նրանք պտտում են մեխանիզմները, մաքրում են ճոպանները, հրում են խցիկները, թռչում են դրանց շուրջ: Իսկ հետո՞: Հետո նստում են վերջին կանգառում և սպասում, թե երբ են ուղևորները վերադառնալու հետաքրքրաշարժ զբոսանքից, որպեսզի նրանց ճանապարհեն հետ:

Իհարկե սա հեքիաթ է: Բայց նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են այս հեքիաթին, հուսով են, որ մեր Տաթևիկը կանցնի ողջ երկրագունդը և կմտնի յուրաքանչյուր տուն՝ հիշեցնելով Հայաստանի ու խորը կիրճի վրայով անմոռանալի թռիչքի մասին: Բայց դրա համար անհրաժեշտ է մարմնավորել նրա կերպարը՝ թղթի, կավի, փայտի, մետաղի, ծեփի միջոցով:

Տաթևիկը շատ տարբեր ու բազմազան կարող է լինել: Թե ինչպիսին, որոշում են երեխաները, ովքեր կմասնակցեն այս հետաքրքիր ստեղծագործական մրցույթին: Ամեն ինչ կախված է երևակայության թռիչքից: Հարցրեք ինքներդ ձեզ առաջին հայացքից անհավանական թվացող ամենատարբեր հարցերը:

Իսկ ինչպիսի՞ն է նա՝ իմ Տաթևիկը:

Ի՞նչ մազեր ունի:

Արդյո՞ք Տաթևիկը բրեկետներ է կրում:

Ինչպե՞ս է նա հագնվում:

Ի՞նչ է նա անում, քանի դեռ սպասում է իր հյուրերին:

Ինչի՞ մասին է  խոսում իր ընկերուհիների հետ:

Արդյո՞ք նա ունի երկրպագուներ:

Ինչի՞ մասին է երազում մեծ մեխանիզմի փոքրիկ փերին:

Մտածեք, գտեք պատասխանները և կերտեք ձեր Տաթևիկի ամենաանհավանական կերպարները:

Գովազդ