Մեքսիկայի իշխանություններն առողջապահության նախարարության առաջարկությամբ երկրում կստեղծեն հատուկ պահեստարաններ, որոնցում կպահվի մայրական կաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Նոտիմեքս» գործակալությունը:Առաջին հերթին նման հիմնարկություններ կբացվեն այն նահանգներում, որտեղ առավել մեծ թիվ են կազմում ոչ բավարար քաշ ունեցող նորածինները, Գորերոյում եւ Պուեբլայում: Միեւնույն ժամանակ գերատեսչության ներկայացուցիչները նշում են, որ առայժմ մինչեւ վերջ գտնված չԷ երկար ժամանակի ընթացքում մայրական կաթի պահպանման խնդրի լուծումը:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ վերջին ժամանակներս Մեքսիկայի մայրերի 50 տոկոսը դադարում Է նորածիններին կրծքով կերակրել ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում: Հիմնականում երիտասարդ մայրերն անցնում են կաթի արհեստական փոխարինիչների օգտագործման, որոնք հաճախ չեն պարունակում նորածնին անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը:
Կրծքով կերակրել չեն կարող մարդու իմունային անբավարարության վիրուսով ախտահարված կանայք, թմրակախվածություն ունեցողները կամ հակաբիոտիկներով բուժում անցնողները: Բացի դրանից, շատ կանայք ծննդաբերությունից անմիջապես հետո հարկադրված են դուրս գալ աշխատանքի՝ ընտանիքը կերակրելու համար, ինչը նույնպես նրանց հնարավորություն չի ընձեռում կրծքի կաթով լիարժեք կերակրելու մանկիկներին:
Գիտնականների կանխատեսումներով՝ Մեքսիկայի բնակչությունը 2015 թվականին կավելանա մինչեւ 119 միլիոն: 2009 թվականին երկրում բնակչության աճը կազմել Է հազար բնակչի հաշվով 19,7 մարդ:



