Ահասարսուռ դեպք Աբովյանում. 27-ամյա մայրը խոստովանել է, որ ինքն է սպանել նորածնին

Լուրեր

Աբովյանի ծննդատանը նախօրեին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություներով՝ մարտի 11-ին այս ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը`

Աբովյանի ծննդատանը նախօրեին ահասարսուռ դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություներով՝ մարտի 11-ին այս ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ:

Նրանք դեպքի մասին ահազանգել են Ոստիկանության Աբովյանի բաժնի, որտեղ կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ճշտել առայժմ մեզ չհաջողվեց, Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում միայն հաստատել են, որ նորածնի մահվան դեպք կա եւ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

NEWS.am

Գովազդ