Ինչի՞ց է մահացել Արծվաբերդցի 7-ամյա աղջիկը

Լուրեր

Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի ընտանիքի երկու երեխաները` 7-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը, բարձր ջերմությամբ տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին թե նրանց համագյուղացիները, թե հիվանդանոցից:

Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի ընտանիքի երկու երեխաները` 7-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը, բարձր ջերմությամբ տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին թե նրանց համագյուղացիները, թե հիվանդանոցից:

Ճանապարհին 7-ամյա Անուշը շնչահեղձ է եղել եւ մահացել, ծնողներին հաջողվել է ծանր վիճակում հիվանդանոց հասցնել միայն 12-ամյա Գեւորգին:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանն ասաց, որ Գեւորգը սուր-շնչառական վարակներից է տարել, նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, այժմ վիճակը համեմատաբար կայուն է, ջերմություն չունի: Իսկ թե ինչն էր աղջկա մահվան պատճառը, ապա դեռեւս փորձաքննության պատասխանը հայտնի չէ, աղջկան հիվանդանոցում չեն հասցրել հետազոտել, քանի որ նա արդեն մահացել էր:

Համագյուղացիները NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ մի քանի որ երեխաները տանը ջերմություն են ունեցել, զանգել են ընտանեկան բժշկին, խորհուրդ է տվել հեղուկներ եւ ջերմիջեցնող դեղամիջոցներ օգտագործել: Այդ ամենը անելուց հետո որոշ ժամանակ նրանց վիճակը լավ է եղել, սակայն մարտի 15-ի լույս 16-ի գիշերը երեխաների առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրանց տեղափոխել են հիվանդանոց: Գյուղում խոսակցություններ են շրջանառվում, որ երկու երեխաների մոտ էլ հնարավոր է գրիպի H1N1 տեսակը լինի կամ այսպես ասած` «խոզի գրիպը», սակայն սրանք առայժմ ենթադրություններ են, քանի որ չկա լաբորատոր փորձաքննության պատասխանը:

Ի դեպ, երկու օր առաջ կայացել է աղջկա հոգեհանգիստը, ամբողջ գյուղ ցնցված է այդ սարսափելի դեպքից: Համագյուղացիները պատմեցին, որ ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հայրը քաղաքացիական աշխատող է զորամասում, մոր մոտ 2 տարի է` հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, քիմիաթերապիա է ընդունում: Անուշը սովորում էր Արծվաբերդի դպրոցի 2-րդ դասարանում, շատ խելացի եւ դաստիարակված աշակերտուհու համբավ ուներ, Գեւորգը 6-րդ դասարանի աշակերտ է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Գովազդ