Կանանց տոնին՝ մարտի 8-ին ընդառաջ «Իմ Փոքրիկ»-ը որոշեց նախաձեռնել յուրօրինակ մի մրցույթ բոլոր այն մայրիկների համար, ովքեր սիրում են ստեղծագործել: Պետք է պարզապես վերցնել թուղթն ու գրիչը կամ որ ավելի հավանական է՝ համակարգիչն ու մկնիկը, եւ գրել հեքիաթ մինչեւ 6 տարեկան փոքրիկների համար: Թեմատիկ ու էջային սահամանափակում չկա, բայց պարտադիր է, որ այն լինի մանկաշունչ, գեղեցիկ, պարզ բառապաշարով եւ ունենա դաստիարակչական բնույթ:
Ձեր հեղինակած հեքիաթներն ուղարկեք
Ի դեպ, լավագույն հեքիաթները կհրապարակվեն կայքում: Դե, անցեք գործի: Հաջողություն բոլորիդ:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»



