Սուրճը մեծացնում է վիժման հավանականությունը. հետազոտությոն

Լուրեր

Օհաոյի համալսարանի և ԱՄՆ Առողջապահության ազգային  ինստիտուտի  գիտնականները պարզել են, որ եթե  զույգերը բեղմնավորումից առաջ ամեն օր կանոնավոր կերպով օգտագործում են 2 և ավել բաժակ սուրճ, պտղի կորստի հավանականությունը բարձրանում է: Ռիսկային գոտում են հայտնվել նաև այն կանայք, ովքեր հղիության 1-ին շաբաթվա ընթացքում կանոնավոր կերպով ամեն օր օգտագործել են 2 և ավել բաժակ սուրճ:

Հետազոտությանը մասնակցել են 344 զույգեր: Կամավորները կանոնավոր կերպով ամեն օր գրանցել են ծխած ծխախոտի, օգտագործած կոֆեինով հարուստ ըմպելիքների, ալկոհոլի, ընդունած մուլտիվիտամնների քանակությունը: Արդյունքում  հղիության 28% դեպքերում գրանցվել է վիժում:

 

Շարունակությունը՝ tert.am

Գովազդ