ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակի հաստատված 4 դեպք կա:
«Պացիենտները Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում են: Նրանցից 3-ն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Այս պահին միայն 1-ն ունի գանգատներ, աջակողմյան բազալ թոքաբորբ: Նա ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները բուժում չեն ստանում»,- ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ Իտալիայից ժամանած 3 պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերման եւ մեկուսացման միջոցառումներ են իրականացվում. «Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ունեինք եւս 31 հոգի: Աշխատանքներ են իրականացվել նաեւ նրանց բնակավայրերում, հնարավոր է՝ այնտեղից եւս մարդկանց մեկուսացում տեղի ունենա»: Նրա խոսքով՝ կանխարգելիչ միջոցառումներն ամբողջ հանրապետությունում շարունակվում են: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ մարտի 15-ին չարտերային մեկ թռիչք կլինի Հռոմից Երեւան:



