Առողջապահության նախարարությունը սահմանել է աշակերտական պայուսակի թույատրելի քաշն ու դասերի ծանրաբեռնվածությունը. Իրավաբան.net

Լուրեր

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  հրաման (N 12-Ն) է ստորագրել, որով սահմանվել է  դպրոցներում սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը:

Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվու, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում: Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:

Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: 


Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ