Ավազով նկարչությունը կարող է հանգստացնել հղիների նյարդային համակարգը

Շուտով Հայաստանում առաջին անգամ գործելու է «Ավազով նկարչության կենտրոն SandPro»։ Այն լինելու է Ռուսաստանի համանուն կենտրոնի հայկական մասնաճյուղը։

Կենտրոնի տնօրեն Ինեսսա Միրզոյանը նշեց, որ իրենց այցելուների հետ աշխատելու են և նկարիչներ և հոգեբաններ, ովքեր նույնպես գիտեն նկարել։

Յուրաքանչյուր այցելու նախ անցնելու է խորհրդատվություն հոգեբանի մոտ և հեգեբանական թեստ։ Դրանից կախված` որոշվելու է, թե նա որ խումբ է գանլու։ Այդպիսով առանաձնցվելու են նաև խմբեր ըստ այցելուների բնավորության։ Սակայն լինելու է նաև տարիքային բաժանում։ Խմբում միասին աշխտելու են առավելագույնը 6 հոգի։ Տնօրենի խոսքերով՝ նկարչությունը զարգացնում է ոչ միայն մատների շարժողականությունը, այլև հիշողությունն ու երևակայությունը։

Կա հատուկ ծրագիր 1.5, 2 տարեկան և ավելի բարձր տարիքի երխաների համար։ Տնօրենի խոսքերով՝ փոքրերի հետ նկարչության դասերի միջոցով նրանք հնարավորություն կստանան ինքնարտահայտվելու,

միաժամանակ նրանց հետ տարվելու է հոգեբանկան աշխատանք՝ առանց նրանց ընկճելու։ Ի.Միրզոյանը համոզված է, որ ավազով նկարչության միջոցով երեխան կկարողանա ավելի հեշտ հաղթահարել իր վախն ու բարդույթները՝ դրանք թողնելով նկարի վրա։

Նախատեսվում են նաև դասընթացներ ոչ միայն ծնող + երեխա, որի ընթացքում նրանք միասին են նկարելու, այլև հղիների համար։ Տնօրենի խոսքերով՝ քանի որ հղիների մոտ միշտ նկատվում է որոշակի անհանգստություն, ապա ավազով նկարչությունը կարող 1 հանգստացնել նրանց նյարդային համակարգը։ Մայրը կկարողանա այդպիսով իր զգացողությունները փոխանցել երեխային։

Տնօրենը նշում է, որ կենտրոնի բացման միտքն իր մոտ առաջացել է իր երեխաների շնորհիվ, քանի որ չգիտեր, թե արձակուրդներին ինչով կարելի է նրանց զբաղեցնել։ Եվ երբ ծանոթացել է իր կենտրոնի մասնագետների հետ, որպես բժիշկ լավ տարբերակ է համարել նկարչության և հոգեբանության համատեղումը։

Իսկ ավազի վրա նկարելը, նա հավաստիացնում է, որ դժվար չէ, և նույնիսկ այն մարդը, ով նախկինում չգիտեր նկարել, հեշտությամբ կսովորի նկարել ավազի վրա։ Քանի որ ավազը շարժողական նյութ է, ապա կարելի է իրար հետևից ստանալ տարբեր պատկերներ։ Իսկ այցելուների նկարածները ցուցադրվելու են։

Կենտրոնը նախատեսում է նաև անցակացնել ավազով շոու-ծրագրեր` պատվերով, ինչը լայն տարածում ունի արտերկրում. լուսային էֆեկտների միջոցով տեսախցիկը նկարահանելու և ցուցադրելու է  ավազի սեղանի վրա միմյանց հաջորդող տարբեր պատկերներ։

Կենտրոնի պաշտոնական բացումը լինելու է հոկտեմբերի 2-ին։

Hetq.am