Անցած տարի Հայաստանում ծնվել 44810 երեխա` 1 տոկոսով ավել, քան 2009-ին: Ինչպես միշտ ծնվածների թվում գերակշռում են տղաները` 20924 աղջիկ և 23986 տղա:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2010-ին Հայաստանում ծնված աղջիկներին անվանակոչելիս ծնողները առավել հաճախ նախապատվությունը տվել են Մանե անվանը/923 երեխա է անվանակոչվել/, իսկ տղաների դեպքում` Նարեկ անվանը/1199 երեխա:
Աղջիկների անունների շարքում հաջորդում են Միլենա, Անի /715/, Անահիտ /702/, Էլեն /698/, Նարե /606/
Հայաստանում աճել է նաև ամուսնության միջին տարիքը` աղջիկների դեպքում` 24-25, իսկ տղաների դեպքում ամուսնության միջին տարիքը 29-ն է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ երիտասարդ տարիքում ամուսնացած զույգերը չեն շտապում երեխա ունենալ: «Եվ երբ արդեն պատրաստ են երեխա ունենալուն, պարզվում է, որ կինն արդեն ինչ-որ խնդիրներ ունի ու չի կարող երեխա ունենալ»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Այժմ Հայաստանում մեկ կնոջը բաժին է ընկնում 1,6 երեխա, մինչդեռ բնակչության թվաքանակը ստաբիլ պահելու համար այդ ցուցանիշը պետք է լինի 2,1: Էթնոժողովրդագիր Համլետ Սարգսյանի կարծիքով` ստեղծված իրավիճակից դեղատոմս չկա, անգամ մուսուլմանական երկրներն են աստիճանաբար կանգնում ծնելիության նվազման խնդրի առջև. «Պետք է պարզապես հոգեբանորեն սենրդին պատրաստել մի քանի երեխա ունենալուն»:
Ադիբեկյանի կարծիքով էլ դեռ դպրոցական նստարանից երեխայի պետք է սովորեցնել, թե որքան կարևոր է ընտանիք կազմելը և շատ երեխաներ ունենալը: