ՀՀ առողջապահության նախարարության օպերատիվ տվյալներով` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 9 հազար 971 ծնունդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 477-ով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարության բժշկական օգնության եւ կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնից, առաջին եռամսյակում մարզերում գրանցվել է 5 հազար 104 ծնունդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 548-ով: Երեւանում գրանցվել է 4 հազար 867 ծնունդ, որը
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 2 հազար 186 կեսարյան հատում, որից 666-ը մարզերում, իսկ 1 520-ը` մայրաքաղաքում:



