Երեխաների վրա ամենաշատ ծախսերն աշխարհում անում են բրիտանացիները

Բրիտանացի ծնողների մեկ քառորդը պարտքերի մեջ են ընկնում երեխայի համար արվող ծախսերի պատճառով։ Այս մասին է վկայում Save the Children և Daycare Trust ազգային բարեգործական կազմակերպությունների անցկացրած հետազոտությունը, որի համաձայն՝ երեխաների դաստիարակության համար աշխարհում ամենամեծ ծախսերը Բրիտանիայում են գրանցվել. բրիտանական ընտանիքների բյուջեների մեկ երրորդը հատկացվում է դաստիարակի կամ մանկապարտեզի ծառայության համար, գրում է «Բի–Բի–Սի»–ն։

4359 հարցված ընտանիքների մեծ մասն ստիպված է այդ պատճառով տնտեսել հագուստ և այլ անհրաժեշտ իրեր գնելու հարցում։ Ծնողների

երկու երրորդն ասել է, որ չաշխատել հնարավոր չէ՝ խոստովանելով, որ «հազիվ են հասցնում վճարել երեխայի դաստիարակության վարձերը»։

Յուրաքանչյուր չորրորդ ընտանիք այս ծախսերը համեմատել է բնակարանի վարձակալության կամ հիփոթեքային վարկի վճարման չափի հետ։

Tert.am