Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում մայիսի 12-ին եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա:
Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Այս մասին տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:
Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյան ու 29-ամյա Գուրգեն Գասպարյանն են:
Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները, հետո` տղան:
Ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը:
Ի դեպ, Գասպարյանների գեներում եռյակներ չեն եղել, բայց զույգ երեխաներ ծնվել են: Տատիկի խոսքով, աղջիկների անունները որոշել են դնել Մարիետա, Մերի, իսկ տղայինը` Նարեկ: Նորածինները եւ մայրը գտնվում են Հանրապետական հիվանդանոցում` բժշկի հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը լավ է:
News.am