Հնգվորյակ ծննդաբերած պաղեստինուհին 5 հազար դոլար Է ստացել իշխանություններից

Բեթղեհեմ քաղաքի բնակչուհին ծննդաբերել է հնգվորյակների՝ չորս տղայի եւ մեկ աղջկա, հաղորդել են Պաղեստինի զանգվածային լրատվամիջոցները:

Ըստ նրանց տվյալների՝ նորածինների մայրը՝ Բասմա Հասան Աբդել Ազիզ Գայյադան, նորմալ վիճակում է: Նույն տվյալներով՝ 2006 թվականին նա արդեն երվորյակներ էր ունեցել:

Պաղեստինի ղեկավարի ներկայացուցիչը՝ Բեթղեհեմի նահանգապետ Աբդել Ֆաթահ Խամայելը,

հիվանդանոցում այցելել Է Գայյադային՝ երեխաների ծնվելու առթիվ նրան շնորհավորելու համար:

Նա կնոջը 5 հազար դոլար Է նվիրել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի անունից:

 

Արմենպրես