ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 55 միլիոն դոլար վճարել Գլորիա Ռիսթեսանդին:
Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Guardian-ին: Դատական հայցում կինը նշել է, որ երկար տարիներ օգտագործելով ընկերության արտադրանքը՝ իր մոտ ձվարանի քաղցկեղ է առաջացել, ինչի արդյունքում նրա արգանդը հեռացրել են:
Ընկերությունը հայտարարել է, որ դատարանի որոշումն իրենք մտադիր են բողոքարկել:
Աղբյուր` Panorama.am



