Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրացվել է 19 հազար 807 ծնունդ, որից 9 հազար 864-ը' Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետության ծնունդների թիվը նվազել է 1126-ով:
Հանրապետության մարզերից համեմատաբար ավելի շատ ծնունդներ գրանցվել են Շիրակում' 1601, որին 1413 ծնունդով հաջորդում է Կոտայքը, 1410 ծնունդ էլ գրանցվել է Լոռու մարզում: Համեմատաբար ավելի քիչ
Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում իրականացվել է 2973 կեսարյան հատում. ցուցանիշը 2010 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 382-ով: Մարզերի բուժհաստատություններում 2011թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1364 կեսարյան հատում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 53-ով:



