Սպառողների իրավունքների պաշտպանության գերմանական անկախ Foodwatch կազմակերպությունը հայտարարել է, որ Kinder-ում հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր նյութեր. հաղորդում է RIA Novosti-ին։
Ըստ կազմակերպության տվյալների՝ Kinder-ի արտադրանքում հանքային յուղեր (MOAH) կան, որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Foodwatch-ում համարում են, որ այդ յուղերը քաղցկեղ են առաջացնում և մուտոգեն են:
«Այնուամենայնիվ, արտադրողը հրաժարվում է հեռացնել արտադրանքը վաճառքից։ Փոխանակ վաճառասեղաններից հեռացվի վտանգավոր արտադրանքը և սպառողներին զգուշացվի, նրանք հայտարարում են, որ ամեն ինչ օրինական է»,-ընդգծել է Foodwatch-ի ներկայացուցիչ Յոհաննես Հեգը։
Կազմակերպությունը հետազոտել է 20 արտադրատեսակ: