Մանկապարտեզային քաշքշուքի արձագանքները

Ժանգոտ գործի ոսկե հիմքը

Երեկ և այսօր առավոտյան շատ ու շատ ծնողների համար աշխատանքային շաբաթը մեկնարկեց սառը ցնցուղով, ընդ որում` բառի բուն իմաստով:

Բանն այն է, որ ծնողների մի զգալի մասն իրենց երեխաներին առավոտյան մանկապարտեզ տանելիս արձանագրել են, որ մանկապարտեզի դռները սովորականի պես բաց լինելու փոխարեն, անսովոր փակ են: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, որ առավոտյան խցանումների հարցը քաղաքում լուծելու համար, քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ մանկապարտեզները, դպրոցները և բուհերը տարբեր ժամերի պետք է սկսեն իրենց աշխատանքը: Եվ որոշվել է, որ երեխաները պետք է սովորական ժամից շատ ավելի վաղ գնան մանկապարտեզ, իսկ ով 8.30-ից կուշանա, դռները նրա առաջ կլինեն փակ:

Եվ ահա, երեկ բոլոր ուշացող ծնողներին դիմավորել են փակ դռներով` հայտարարելով, որ կատարում են Կարեն Կարապետյանի հրամանը: Իսկ երեկ առավոտյան հորդառատ անձրև էր Երևանում: Անձրևը, ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի ենթական չէ: Ու այն անխնա թրջել է «ուշացած» ծնողներին` նրանց մատուցելով հենց վերը նշված բառիս բուն իմաստով սառը ցնցուղը: 

Ինչ գնահատական տալ այդ երևույթին` դժվար է ասել: Խցանումների դեմ պայքարն, իհարկե, սրբազան պատերազմ է հիշեցնում, ու այդ պայքարը պետք է ողջունել: Բայց մի՞թե

խցանումների դեմ պետք է պայքարել ծնողների նյարդերի և երեխաների սթրեսի հաշվին: Սա է հարցը, որին պետք է պատասխան տա քաղաքապետարանը: 

Եվ ընդհանրապես, ե՞րբ պետք է Հայաստանի իշխանությունը դադարի քաղաքացիների նյարդերի և սթրեսների հաշվին հարցեր լուծելուց: Նյարդերի ու սթրեսի հաշվին ԱՊՊԱ են ներմուծում, նյարդերի ու սթրեսների հաշվին փողոցային առևտուր են կանոնակարգում: Հիմա էլ նյարդերի ու սթրեսների հաշվին խցանումների դեմ են պայքարում: Մինչդեռ ցանկացած իշխանության գործողություն պետք է ոչ թե նյարդայնություն և շոկ, այլ հանգստություն և հարմարավետություն պատճառի քաղաքացիներին: Բայց դա այն իշխանության գործողությունը, որը ձևավորվում է քաղաքացիների կամքով: 

Կարեն Կարապետյանը գիտե, որ իր պաշտոնավարումը քաղաքացիների կամքից չի կախված, այլ կախված է ընտրություն կեղծող սափրագլուխների և ոստիկանների ջանասիրությունից: Հետևաբար նա փողոցային խցանումների դեմ պայքարում առաջինը ոչ թե նրանց է հարվածում, որ մեքենաները փողոցներում ուզած ձևով չկայանեն` առաջացնելով երթևեկության դժվարություններ, այլ հարվածում է երեխաներին: Ու այդպես ցանկացած պաշտոնյա լավ գիտե, թե ում ջանքից է կախված իր պաշտոնավարումը, իսկ եթե չգիտի էլ, ապա մի բան հաստատ գիտի` դա քաղաքացիների կամքից կախված չէ, հետևաբար առնվազն շառից ու փորձանքից հեռու լինելու համար ինչ անում ես, պետք է քաղաքացիներին, հասարակությանն անես, որովհետև ումից կախված լինես-չլինես, նրանցից հաստատ կախված չես: 

Ահա Հայաստանի արդի իշխանության ոսկե կանոնը, որ կազմում է սովորական ու արդեն բավական ժանգոտ աշխատանքի հիմքը: Ահա այն պարզ տրամաբանությունը, որ ընկած է այսօրվա իրավիճակի, կառավարման ներկայիս որակի հիմքում: Եվ իրավիճակի մասին դատողությունները Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով դժգոհ է առկա իրադրությունից, պետք է կատարի հենց այդ իրողությունը հաշվի առնելով` հարցերը երկրում կդադարեն լուծվել հասարակության հաշվին, եթե հասարակությունը իշխանության ձևավորման խնդրին մոտենա ամենայն

 

1in.am

 

Մանկապարտեզ հաճախող երեխաներին որոշել են դրսում թողնել` խուսափելու համար խցանումներից. ծնողները բողոքում են

Կենտրոն համայնքում տեղակայված մանկապարտեզների սաների ծնողները բողոքում են Երեւանի քաղաքապետի բանավոր որոշման դեմ, որով, ըստ նրանց, սահմանվում է, որ Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզների դռները այսուհետեւ երեխաների առաջ փակ կլինեն առավոտյան ժամը 8:30-ից հետո:

Ծնողների հայտարարության մեջ նշվում է, որ այս հրահանգը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իջեցրել է` հաշվի առնելով առավոտյան խցանումները: Այս որոշումը հարուցել է ծնողների դժգոհությունը, քանի որ «կան երեխաներ, որ ուշ են քնում, բնականաբար ուշ էլ արթնանում, կամ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի` ամեն առավոտ 6:30-ին արթնանալու եւ ամենաուշը 8:30-ին մանկապարտեզում հայտնվելու համար»:

Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանող Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանը փաստել է, որ սա մեկամսյա փորձ է եւ երեխաներին կոփելու ձեւ:

«Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն եւ զինվորականին հատուկ մեթոդներով: Ո՞վ է ասել, որ խցանումներից մեր քաղաքի կենտրոնը թոթափելու լավագույն տարբերակը երեխաներին հերթական սթրեսին ենթարկելն է` շուտ արթնացնելով ու արագ-արագ տանից դուրս հանելով: Այսօրվա այս Անհեթեթ իրավիճակից տուժում է ոչ միայն երեխան, այլ ծնողը, որ չգիտի ինչպես եւ ուր թողնի երեխային` աշխատանքի գնալու համար»,- ասված է ծնողների հայտարարության մեջ:

Նշենք, որ մինչ օրս համաձայն ծնողների եւ մանկապարտեզների միջեւ կնքած պայմանագրի` մանկապարտեզը պարտավորվում է երեխաներին ընդունել մինչեւ ժամը 9:30-ը:

Այս հրահանգի դեմ բողոքող ծնողները դիմել են քաղաքապետարան, որտեղ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Աչոյանն ասել է, որ «դրա հիմնական նպատակն է առավոտյան խցանումներից թեթեւացնել քաղաքի կենտրոնը»:

News.am

 

Մանկապարտեզ հաճախող երեխաները` Երևանի քաղաքապետարանի որոշումների նոր փորձադաշտ

«Երևանի Կենտրոն համայնքիմանկապարտեզներ հաճախող երեխաներն ու նրանց ծնողներն այսօր զգացին Երևանի քաղաքապետարանի հերթական որոշման անհեթեթ լինելը», - նշվում է Կենտրոն համայնքում տեղակայված մանկապարտեզների ծնողների հայտարարության մեջ:

«Չէին հասցրել ծնողները վայելել անվճար մանկապարտեզ ունենալու «հաճույքը», երբ պարզվեց, որ այսուհետև «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում», և Երևանի Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներում այսուհետև դռները երեխաների առաջ փակ են լինելու 8:30: Այս, ի դեպ, բանավոր հրահանգը պարոն Կարապետյանն իջեցրել է` հաշվի առնելով առավոտյան խցանումները: Առնվազն տարօրինակ այս մոտեցումը մանկապարտեզահասակ երեխաների վրա հերթական «փորձն» է հենց քաղաքապետարանի ներկայացուցիչների բնորոշմամբ: Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ մանկապարտեզներ հաճախող ծնողների վրդովմունքը, չէ՞ որ կան երեխաներ, որ ուշ են քնում, բնականաբար ուշ էլ արթնանում: Կամ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի` ամեն առավոտ 6:30 արթնանալու և ամենաուշը 8:30 մանկապարտեզում հայտնվելու համար: Եվ նույնիսկ եթե հայտնվի, մենք` մեծահասակներս, եթե մի փոքր քիչ ենք քնում հաջորդ ամբողջ օրը կորցնում ենք, քանի որ վատ ինքնազգացղություն ենք ունենում: Հապա, ինչպե՞ս կլինի 2-6 տարեկան երեխաների վիճակը: Մի խոսքով, «հրաշալի» որոշում է երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանող Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանն իհարկե փաստել է, որ սա մեկամսյա փորձ է և երեխաներին կոփելու ձև: Սակայն թույլ տվեք համաձայնվել բողոքող ծնողների և չհամաձայնվել քաղաքապետարանի չինովնիկի հետ: Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն և զինվորականին հատուկ մեթոդներով: Ո՞վ է ասել, որ խցանումներից մեր քաղաքի կենտրոնը թոթափելու լավագույն տարբերակը երեխաներին հերթական սթրեսին ենթարկելն է` շուտ արթնացնելով ու արագ-արագ տանից դուրս հանելով: Քաղաքապետարանում կամ երեխաներ չունեն, կամ էլ ունեն անձնական վարորդներ ու անձնական դայակներ, որոնք ցանկացած ժամի պատրաստ են սպասարկել իրենց վճարողներին: Այսօրվա այս ԱՆՀԵԹԵԹ իրավիճակից տուժում է ոչ միայն երեխան, այլ ծնողը, որ չգիտի ինչպես և ուր թողնի երեխային` աշխատանքի գնալու համար, մանկապարտեզի տնօրենը, ով ըմբռնումով է մոտենում, քանի որ գործի գիտակ է ու երեխաների հետ աշխատանքային փորձ ունի, բայց հայտվել է քաղաքապետարան-թաղապետարան-ծնող եռանկյունու ամենասուր ու թեժ կետում, տուժում է հենց ինքը` քաղաքապետը, քանի որ նույնիսկ չի պատկերացնում, որ երեխաները փորձադաշտ չեն, և նման մոտեցումից հասարակական շարժումն ու դժգոհությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան որևէ այլ դեպքի կապակցությամբ: Ինչ է նշանակում «Ես 80 % համոզված եմ, որ այս հրահանգը որոշում կդառնա» (քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանի խոսքն է), որևէ մեկն այդ Կրթության վարչությունում ծնողին հարցրե՞լ է, թե ինչու է երեխային մանկապարտեզ բերում 9:30: Որևէ մեկը որևէ հոգեբանի հետ խոսե՞լ է, թե այս ժամային փոփոխությունն ինչպես կանդրադառնա մանկահասակ երեխաների վրա: Որևէ մեկը ուսումնասրություն անցկացրե՞լ է, գիտի՞, թե ինչպես են այս դեպքերում վարվում արտասահմանում: Թե՞ սա սեփական խնդիրները լուծելու հերթական տարբերակն է, ու ստացվում է, որ մենք բոլորս աշխատում ենք, մեր կյանքը դասավորում ենք այնպես, որ առավոտյան հանկարծ խցանումներ չլինեն, մեծերն անպայման շուտ և առանց սթրեսների հասնեն աշխատանքի, իսկ երեխաները… դե ոչինչ, ինչ որ մի կերպ կհամոզեք «դաստիարակել» երեխաների մոտ քնի և արթնանալու ռեժիմ:

Ռեժիմը չեն դաստիարակում, այն պարտադրում են, դրան վարժեցնում են, իսկ դաստիարակում են սերը գեղեցիկի նկատմամբ, ինչ անհնար է անել սթրեսային, ագրեսիվ, կիսաքուն երեխայի մոտ: Եվ հետո, եթե սա քաղաքապետարանի փորձն է, ինչու այդ հաստատությունից որևէ տեսուչ, ներկայացուցիչ առավոտյան մանկապարտեզում չի եղել` հասկանալու համար փորձվողների ռեակցիան: Հա, երևի խցանումների պատճառով ուշացել էին աշխատանքից:

Հ.Գ. Կենտրոն համայքնում տեղակայված մանկապարտեզների սաների մի խումբ ծնողներ այսօր առավոտյան գնացել էին քաղաքապետարան` պարոն Կարապետյանի` մանկապարտեզներին առնչվող վերջին որոշման հետ համաձայն չլինելու կապակցությամբ: Համաձայն նրա հրահանգի` համայնքում այսուհետև մանկապարտեզները երեխաներին կընդունեն առավոտյան 8:30-ից ոչ ուշ, քանի որ դրանից հետո դռները կողպվելու են: Նշենք, որ համաձայն ծնողների և մանկապարտեզների միջև կնքած պայմանագրի` մանկապարտեզը պարտավորվում է երեխաներին ընդունել մինչև 9:30: Այս կապակցությամբ ծնողների հետ հանդիպման դուրս եկած քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանը ասել է, թե «վերանայեք ձեր պայմանագրերը: Ես 80% համոզված եմ, որ այս հրահանգը որոշում է դառնալու»: Նա նաև ասել է, թե սա երեխաներին կոփելու ձև է, և դրա հիմնական նպատակն է առավոտյան խցանումներից թեթևացնել քաղաքի կենտրոնը: Բողոքող ծնողներից մեկի, որ հոգեբան է եղել, պնդմանը, թե «Դա սթրես է, ոչ թե կոփելու ձև», պատասխան է ստացվել, որ «Ես ձեր ասածները կընդունեմ` ի գիտություն, կփորձեմ լուծումներ տալ», բայց մեկ այլ ծնողի այն հարցին, թե երբ կլինի այդ լուծումը, պատասխան չի ստացվել:

Տարօրինակ ևս մեկ փաստ: Թեժ գծի աշխատակիցներն անպայմանորեն ուզում են ճշտել, թե հատկապես որ մանկապարտեզից են զանգահարում բարկացած ծնողները: Թերևս որոշելու համար «ազգի դավաճաններին» ու նրանց աշխատանքից հեռացնելու համար, քանի որ չեն կարողացել այդ «անհանդուրժող» ծնողներին լռեցնել և դաստիարակել:

«Եկեք պայմանավորվենք, դուք ձեր երեխաներին մանկապարտեզ կբերեք 8:30, իսկ մենք կսկենք մտածել ձեր խնդրին լուծումներ տալու մասին»,- պնդեց տիկին Աչոյանը, որին ի պատասխան ծնողները ասացին, որ կառաջնորդվեն իրենց և մանկապարտզի միջև կնքված պայմանագրի դրույթներով: Սա նշանակում է, որ երեխաներն ու նրանց ծնողները վաղը նույնպես կհայտնվեն կողպված դռներից այնկողմ: Էլի տուժեցին երեխաները…", ասված է ծնողների հայտարարության մեջ:

PanARMENIAN.Net

Մանկապարտեզ գնացող երեխաները փորձադաշտ չեն. Քաղաքապետի որոշումից բողոքում են ծնողները

Այսօր Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները տհաճ անակնկալի են հանդիպել. այսուհետև մանկապարտեզի դռները երեխաների առաջ փակ են լինելու 8:30-ին: Կենտրոն համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների մի խումբ ծնողներ հայտարարություն են տարածել կատավածի առնչությամբ ու հայտնել իրենց դժգոհությունը: 

Նշենք, որ այս հրահանգը քաղաքապետի կողմից տրվել է` նկատի ունենալով մայրաքաղաքի կենտրոնում առավոտյան ժամերին երթևեկության խցանումները, որի մասին նա հայտարարեց նաև իր 100 օրյա գործունեությունն ամփոփոխ ասուլիսում:

«Առնվազն տարօրինակ այս մոտեցումը մանկապարտեզահասակ երեխաների վրա հերթական «փորձն» է հենց քաղաքապետարանի ներկայացուցիչների բնորոշմամբ: Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ մանկապարտեզներ հաճախող ծնողների վրդովմունքը, չէ՞ որ կան երեխաներ, որ ուշ են քնում, բնականաբար ուշ էլ արթնանում: Կամ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի` ամեն առավոտ 6:30 արթնանալու և ամենաուշը 8:30 մանկապարտեզում հայտնվելու համար: Եվ նույնիսկ եթե հայտնվի, մենք` մեծահասակներս, եթե մի փոքր քիչ ենք քնում հաջորդ ամբողջ օրը կորցնում ենք, քանի որ վատ ինքնազգացղություն ենք ունենում: Հապա, ինչպե՞ս կլինի 2-6 տարեկան երեխաների վիճակը: Մի խոսքով, «հրաշալի» որոշում է երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ», -ասված է ծնողների տարածած հայտարարության մեջ:

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանել է Հանրակրթության վարչության մասնագետ Սիլվա Աչոյանը և տեղեկացրել, որ հրահանգը մեկամսյա փորձ է և երեխաներին կոփելու ձև: 

«Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն և զինվորականին հատուկ մեթոդներով: Ո՞վ է ասել, որ խցանումներից մեր քաղաքի կենտրոնը թոթափելու լավագույն տարբերակը երեխաներին հերթական սթրեսին ենթարկելն է` շուտ արթնացնելով ու արագ-արագ տանից դուրս հանելով: Քաղաքապետարանում կամ երեխաներ չունեն, կամ էլ ունեն անձնական վարորդներ ու անձնական դայակներ, որոնք ցանկացած ժամի պատրաստ են սպասարկել իրենց վճարողներին», -տարակուսած են ծնողները:

Նրանց համոզված, այս իրավիճակից տուժում է ոչ միայն երեխան, այլ ծնողը, որ «չգիտի ինչպես և ուր թողնի երեխային` աշխատանքի գնալու համար, մանկապարտեզի տնօրենը, ով ըմբռնումով է մոտենում, քանի որ գործի գիտակ է ու երեխաների հետ աշխատանքային փորձ ունի, բայց հայտնվել է քաղաքապետարան-թաղապետարան-ծնող եռանկյունու ամենասուր ու թեժ կետում, տուժում է հենց ինքը` քաղաքապետը, քանի որ նույնիսկ չի պատկերացնում, որ երեխաները փորձադաշտ չեն, և նման մոտեցումից հասարակական շարժումն ու դժգոհությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան որևէ այլ դեպքի կապակցությամբ»:

«Ինչ է նշանակում «Ես 80 % համոզված եմ, որ այս հրահանգը որոշում կդառնա» (քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանի խոսքն է), որևէ մեկն այդ Կրթության վարչությունում ծնողին հարցրե՞լ է, թե ինչու է երեխային մանկապարտեզ բերում 9:30: Որևէ մեկը որևէ հոգեբանի հետ խոսե՞լ է, թե այս ժամային փոփոխությունն ինչպես կանդրադառնա մանկահասակ երեխաների վրա: Որևէ մեկը ուսումնասիրություն անցկացրե՞լ է, գիտի՞, թե ինչպես են այս դեպքերում վարվում արտասահմանում: Թե՞ սա սեփական խնդիրները լուծելու հերթական տարբերակն է, ու ստացվում է, որ մենք բոլորս աշխատում ենք, մեր կյանքը դասավորում ենք այնպես, որ առավոտյան հանկարծ խցանումներ չլինեն, մեծերն անպայման շուտ և առանց սթրեսների հասնեն աշխատանքի, իսկ երեխաները… դե ոչինչ, ինչ որ մի կերպ կհամոզեք «դաստիարակել» երեխաների մոտ քնի և արթնանալու ռեժիմ: Ռեժիմը չեն դաստիարակում, այն պարտադրում են, դրան վարժեցնում են, իսկ դաստիարակում են սերը գեղեցիկի նկատմամբ, ինչ անհնար է անել սթրեսային, ագրեսիվ, կիսաքուն երեխայի մոտ: Եվ հետո, եթե սա քաղաքապետարանի փորձն է, ինչու այդ հաստատությունից որևէ տեսուչ, ներկայացուցիչ առավոտյան մանկապարտեզում չի եղել` հասկանալու համար փորձվողների ռեակցիան: Հա, երևի խցանումների պատճառով ուշացել էին աշխատանքից», -նշված է հայտարարության մեջ:

Panorama.am

Մամլո հաղորդագրություն

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առավելապես առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթևացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում (22 աշխատանքային օր), իրականացվում է փորձնական ծրագիր: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի թվով 16, Արաբկիրի` 5, Շենգավիթի` 2 և Էրեբունու մեկ դպրոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին: Այս մոտեցման համար հիմք է ծառայել դպրոցներում գարնանային արձակուրդի շրջանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում նկատված տրանսպորտային հոսքերի զգալի կրճատումը: Փորձնական այս ծրագրի արդյունքների ամփոփումից հետո միայն կորոշվի մայրաքաղաքի բոլոր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում այն ներդնելու նպատակահարմարության հարցը:
Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման հետ կապված, նախատեսվում է բազմակողմանի ծրագրի իրականացում, որը ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում.

Ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի նվազեցում և դրանք միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինում,

Մայրաքաղաքում տեղաբաշխված խանութներին, մանրամեծածախ շուկաներին և առևտրային կետերին, սննդի օբյեկտներին մատակարարվող ապրանքների առաքման որոշակի ժամերի սահմանում,

Միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, ուսանողական ավտոբուսների համար մայրաքաղաքի մուտքերի մոտ գտնվող ավտոկայաններում կամ երթակարգավարական կայաններում վերջնականգառների սահմանում և քաղաքացիներին ներքաղաքային տրանսպորտով մայրաքաղաքի կենտրոն տեղափոխում,

Ավտոկայանատեղիների կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգի ամբողջական տարբերակն առաջիկայում կներկայացվի հանրության քննարկմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն