Երեխայի առողջությունը կախված է հոր տարիքից

Բրիտանցի  գիտնականների կատարած հետազոտություններով պարզվեց, որ  հոր երիտասարդ տարիքը վտանգավոր է երեխայի առողջության համար:

Ավելի վաղ Դանիայի մասնագետներն, օրինակ,  հանգել  էին այն եզրակացության, որ  տարեց հայր ունեցող նորածնի մոտ աուտիզմով, շիզոֆրենիայով ու ընկնավորությամբ  հիվանդանալու վտանգը մեծանում է:

Բրիտանացիների կատարած հետազոտություններին մասնակցել է 2,6 մլն մայր` 20-29 տարեկան: Նրանց

ամուսինները` կախված տարիքից,  3 խումբ կազմեցին:

Հետազոտությամբ պարզվեց, որ 20 տարեկանից փոքր հայր ունեցող երեխաները զանազան հիվանդությունների նկատմամբ անպաշտպան են: Երիտասարդ տղամարդկանցից (մինչև 20տ) 13%-ով ավելի հաճախ են ծնվում թեթև քաշով  երեխաներ ու 15 %-ով ավելի հաճախ` ժամանակից շուտ: Երիտասարդ հայրիկների երեխաների մեջ մահացությունը 41%-ով  ավելի է: