Մայրության եւ գեղեկցության օրվա առիթով եւ Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավման համատեղ ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունը Տավուշի մարզի Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը, այս բուժսարքավորումները հնարավորություն կտան հիվանդանոցին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նորածինների կյանքը փրկելու տեղում` առանց կենտրոնական հիվանդանոց տեղափոխման: Նոյեմբերյանի հիվանդանոցը տարեկան ընդունում է մոտ 400 ծնունդ եւ քաղաքի ու մոտակա 17 գյուղերի շուրջ 20 հազար բնակչությանը մատուցում է
Այս մահերի մեծ մասը հնարավոր է կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեն պատշաճ անտենատալ եւ նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ, եւ եթե հիվանդանոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով: 2009թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունն առաջնային անհրաժեշտության նորածնային խնամքի բուժսարքավորումներ են տրամադրել Երեւանի Սուրբ Աստվածամայր ծննդատանը:



