Սիրելիներ, ահա եւ սկսվեց նոր տարին՝ 2015-ը՝ լի նոր սպասելիքով ու անելիքով: «Իմ Փոքրիկ»-ը, հետեւելով սահմանված ժամանակացույցին, վերադարձել է Ամանորի արձակուրդից եւ պատրաստ է գործի անցնել նոր եռանդով: Իսկ դրա համար մեզ հարկավոր է նաեւ ձեր եռանդը: Եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչ նոր բովանդակություն է հարկավոր փոքրիկներին, ինչ նոր տեղեկատվություն է անհրաժեշտ մայրիկներին եւ ինչպես արժե այդ ամենը մատուցել նորովի:
«Իմ Փոքրիկ»-ի թիմը շնորհակալ է բոլոր ընթերցողներին, ովքեր իրենց հետաքրքրվածությամբ ու պահանջներով ավելի ամրացրին կայքի հիմքերն ու էլ ավելի թիրախային դարձրեցին նպատակները:
Սիրելի մայրիկներ, մենք խոստանում ենք փոքրիկին մեծացնելու դժվարին, բայց հրաշքներով լի այդ ճանապարհին ձեր կողքին լինել նաեւ այս տարի:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»



