«Իմ փոքրիկի ժպիտը». հունիսմեկյան նախագիծ՝ հատուկ ժպտացող փոքրիկների համար :)

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը, «Իմ Փոքրիկ»-ը որոշել է տոնել յուրովի՝ բոլոր ժպտացող փոքրիկներին հրավիրելով նկարահանման: Մենք որոշել ենք նկարահանել հոլովակ՝ «Իմ փոքրիկի ժպիտը»  խորագրով: Ձեր՝ վառվռուն աչուկներով, անբռնազբոս ծիծաղով ու պայծառ հայացքներով փոքրիկները կարող են դառնալ հոլովակի հերոսները, եթե հետեւեք ժամանակացույցին եւ ձեր ներկայությամբ միանաք նախաձեռնությանը:

 

Եվ այսպես, նկարահանումը կմեկնարկի Մանկական երկաթուղում ժամը 11:30: Այնտեղ կլինենք մոտ 1 ժամ, որից հետո կուղեւորվենք մայրաքաղաքի կենտրոն: 13:00-14:00 կլինենք Կասկադում: 14:00-15:00 էլ մեզ սպասեք Ազատության հրապարակում:

Մեզ գտնելու մասին մի մտահոգվեք. «Իմ փոքրիկ»-ի անձնակազմը լինելու է հատուկ շապիկներով՝ «ԻՄ ՓՈՔՐԻԿ» գրությամբ, որը տարբերակելի կդարձնի մեր թիմը: Եթե այդուհանդերձ չգտնեք, կարող եք զանգահարել 093. 755766 կամ 093. 301580 հեռախոսահամարներով:

Ներկայանալ միմիայն ժպիտով :)

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»