Ամառն արդեն հաստատվել է, իսկ հանգստի պատրաստվողները, հավանաբար, որոշում են, թե որտեղ անցկացնեն այն՝ ծովափին, թե լեռներում:
Օրերս լրագրողների հետ հանդիպմանը «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը մի քանի խորհուրդ տվեցին՝ հանգստի ընթացքում առողջ մնալու և ճիշտ հանգիստ կազմակերպելու մասին:
Ծովափնյա հանգստի դեպքում կան արևայրուքի տհաճ հետևանքները, իսկ լեռնագնացության դեպքում՝ մաշկային տրավմաները, մաշկի խախտումները, միջատների խայթոցները:
«Մաշկային հիվանդությունների դեպքում այդ ընթացքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բակտերիալ, վիրուսային, պարազիտար, սնկային խնդիրների առաջացման համար: Հյուրանոցներում սպիտակեղենը պարզապես լվացում է անցնում, այդ դեպքում հարուցիչները չեն վերանում: Ցանկացած մարդ վտանգի է ենթարկվում հյուրանոցներում հանգստանալիս»,- ասաց «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:
Ծովափնյա հանգստի մեկնողներին նա խորհուրդ տվեց ունենալ արևապաշտպան միջոցներ, ինչպես նաև նախապես ծանոթանալ կլիմային. «Բազմաթիվ խնդիրներ կան, որ սրվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Չպարզված խալերի դեպքում էլ կա վտանգ, որ ճառագայթների տևական ազդեցության տակ կարող են առաջանալ ոչ այնքան ցանկալի առողջական խնդիրներ»:
Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն անդրադառնալով աչքի հետ կապված հնարավոր խնդիրներին, նշեց, որ առաջնային խնդիրները կապված են օդի ջերմաստիճանի, աղտոտվածության հետ:
Շարունակությունը` http://www.panorama.am/



