Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Այս հիվանդությունն է մանկական մահացությունների հիմնական պատճառը ողջ աշխարհում: Ամեն տարի այն խլում է 1.4 միլիոն մինչև 5 տարեկան երեխաների կյանքեր: Դա ավելին է, քան ՁԻԱՀ-ի, մալարիայի և կարմրուկի զոհերը միասին:
Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը
ՀՀ ԱՆ գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանն այդ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամեն 30 վայրկյանը մեկ պնևմոնիայից աշխարհում մահանում է մեկ երեխա:
«Տարբեր վիրուսներից հետո մարդու օրգանիզմում պնևմակոկը կարող է ակտիվանալ և առաջացնել մի շարք հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորներից են թոքաբորբն ու մենինգիտը»,- նշեց մասնագետը:
Մանրամասն` http://www.panorama.am/



