Այս տարի պատերազմների պատճառով 13 մլն երեխա դպրոց չի հաճախել

Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պատերազմների ու  զինված հակամարտությունների պատճառով 13 մլն երեխա այս տարի զրկվել է դպրոց հաճախելու հնարավորությունից: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)` «Կրթությունը վտանգված է» զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշել են, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում մեծանում է սերունդ, որն ամբողջովին դուրս է մնացել կրթական համակարգից, ինչն ուղղակիորեն վտանգի տակ է դրել միլիոնավոր երեխաների լուսավոր ապագան:Զեկույցի հեղինակները նշել են, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում մեծանում է սերունդ, որն ամբողջովին դուրս է մնացել կրթական համակարգից, ինչն ուղղակիորեն վտանգի տակ է դրել միլիոնավոր երեխաների լուսավոր ապագան:

Մասնագետները հավելել են, որ երեխաները չեն հաճախում դպրոցներ, քանի որ հակամարտող կողմերն ու ահաբեկչական խմբավորումները հաճախակի են հարձակվում կրթական հաստատությունների վրա: Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով դպրոցներից շատերն ավերվել են ու այլևս պիտանի չեն դասընթացների անցկացման համար։Մասնագետները հավելել են, որ երեխաները չեն հաճախում դպրոցներ, քանի որ հակամարտող կողմերն ու ահաբեկչական խմբավորումները հաճախակի են հարձակվում կրթական հաստատությունների վրա: Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով դպրոցներից շատերն ավերվել են ու այլևս պիտանի չեն դասընթացների անցկացման համար։

Աղբյուրը՝ tert.am