Բջջային հեռախոսը իմպոտենցիայի պատճառ

Բջջային հեռախոսի հաճախ օգտագործումը կարող է բերել իմպոտենցիայի: Այս մասին վկայում են գիտնականների հետազոտությունները:

Գիտնականները հետազոտել են 20 կամավորների, որոնք տառապում են էրեկտիալ դիսֆունկցիայով և 10 առողջ տղամարդկանց, որոնք նախկինում չեն բողոքել պոտենցիայից: Արդյունքների առավել հստակության համար ընտրվել են տղամարդիկ գրեթե նույն քաշով և տարիքով:

«ԶԴՌ.ռու» կայքի հաղորդմամբ, վեց ամիսների ընթացքում Ավստրիայի և Եգիպտոսի մասնագետները հետևել են հետազոտության մասնակիցներին: Արդյունքում պարզվել է, որ էրեկտիալ դիսֆունկցիայով տառապող տղամարդիկ օրական 4.4 ժամ բջջային հեռախոս են կրել, իսկ առողջ տղամարդիկ բջջայինը իրենց մոտ են պահել ընդամենը 1.8 ժամ: Հենց դրա հիման վրա էլ գիտնականները եկել են նման եզրակացության, որ բջջայինները ազդում են տղամարդու առողջության վրա:

Աղբյուր` Panorama.am