Ծխողների երեխաները կյանքի ընթացքում սրտային հիվանդություններ ձեռքբերելու՝ 4 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆինն հետազոտողներն զգուշացնում են, որ վտանգն առկա է, եթե անգամ ծնողները սահմանափակեն ծխի պասիվ ազդեցությունն իրենց երեխաների վրա: Հետևաբար, երեխաներին պաշտպանելու միակ ճանապարհը չծխելն է:
Նոր ուսումնասիրության արդյունքները հաստատել են նախկին եզրակացությունը, որ ծխախոտի ծուխը և տոքսինները երկարատև ազդեցություն են գործում երեխաների սիրտ-անոթային համակարգի վրա: Հետազոտությանը մասնակցել են ֆինն երեխաները՝ պարզելու, թե պասիվ ծխի ազդեցության հետևանքով նրանց քներակները` ուղեղին, գլխին և դեմքին թթվածնով հարուստ արյուն փոխանցող արյունատար անոթները, նեղացել կամ արգելափակվել են հասուն տարիքում, թե ոչ:
Ծխի երկարատև ազդեցությունը կարող է նեղացնել կամ արգելափակել արյունատար անոթը, որը հաճախ առաջացնում է աթերոսկլերոզ: Հետազոտությանը մասնակցել են այն երեխաները, որոնց արյան նմուշները վերցվել են 1980 և 1983 թվականներին:
Աղբյուրը՝ tert.am