Իսկ դուք գիտե՞ք, որ արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների քանակով Ավստրալիան առաջին հորիզոնականում է: Իսկ Հնդկաստանում երեխայի ծննդյան օր է համարվում բեղմնավորման օրը:
Գրեթե նույն մոտեցմամբ է հաշվարկվում երեխայի տարիքը Կորեայում: Այս երկրում ներարգանդային կյանքը նույնպես հաշվում են: Դրա համար էլ կորեացիների ու մյուս երկրների բնակիչների փաստաթղթային տարիքները տարբերվում են միմյանցից:
Իսկ այժմ վերադառնանք Հայաստան: Նախորդ շաբաթ Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է 63 երեխա: 33 աղջիկներն ու 30 տղաները ողջունում են ձեզ:
Շնորհավորում ենք բոլոր փոքրիկների ծնողներին, մաղթում առողջ և ուրախ մանկություն:



