Կանադացի բժիշկներին հաջողվել է ՄԻԱՎ-ից բուժել 3 նորածնի, ովքեր լույս աշխարհ գալուց հետո մի քանի ժամվա ընթացքում «հեղափոխական» պատվաստում են ստացել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնի է, որ ծնվելուց հետո պատվաստանյութ ստացած երեխաների մոտ, բժիշկները չեն կարողացել հայտնաբերել վտանգավոր վարակը։ Այնուհանդերձ, ոլորտի որոշ մասնագետներ թերահավատորեն են մոտենում այս տեղեկությանը՝ պնդելով, որ պատվաստանյութը դժվար թե կարողանար ամբողջությամբ վերացնել ՄԻԱՎ-ը։
Այս նշանակալի նվաճման մասին մասնագետներն ավելի մանրամասն պատրաստվում են խոսել Մելբուռնում, որտեղ հուլիսի 20-ին մեկնարկելու է ՄԻԱՎ ՉԻԱՀ-ի վերաբերյալ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են աշխարհի 200-ից ավելի երկրի պատվիրակներ՝ մոտ 14.000 մարդ։
Աղբյուրը՝ tert.am



