Հաղորդում է արագիլը :)

-Բարեւ բոլորին: Ես Դավիթն եմ:  Ուժեղ եւ անվախ եմ, ինչպես Սասունցի Դավիթը:  Որոշել եմ՝ հենց տառերը սովորեմ, առաջինը կարդալու եմ «Սասնա ծռեր» էպոսը, որպեսզի ծանոթանամ քաջ Դավթի հետ: Մայրիկս պատմել է, որ Դավիթը շատ էր սիրում հայրենիքը, պաշտպանում էր այն թշնամիներից: Նրան ոչ ոք չէր կարողանում հաղթել:  Դավիթը նաեւ շատ ազնիվ էր:

Դավիթը ճիշտ է նկարագրում իր անվանակցին՝ Սասունցի Դավթին: Հենց այդ  բոլոր հատկանիշները եղան պատճառ, որ նրա կերպարը դառնա հայերի պայքարի խորհրդանիշը: Մեր դյուցազներգությունը բաղկացած է 4  ճյուղից՝ «Սանասար եւ Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» եւ «Փոքր Մհեր»: Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» :

Ի դեպ, քաջ Դավիթը ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Բժշկուհի Ռուսուդան Վարդանյանի շնորհիվ լույս աշխարհ եկած այս փոքրիկը հիմա արդեն 2 տարեկան է:

Ի դեպ, անցած շաբաթ «Շենգավիթ»-ում  ծնվել է 72 փոքրիկ՝ 38 տղա և 34 աղջիկ, որոնցից 1 զույգ և 1 եռյակ:

Թող բոլոր փոքրիկները Սասունցի Դավթի պես առողջ, ուժեղ, անվախ ու հայրենասեր լինեն:

 

ՀԳ. Նկարը հրապարակված է ծնողի թույլտվությամբ