Այսօր բարի լուրը կհայտնի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնված այս հրաշք փոքրիկը: Անցյալ շաբաթ «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 61 երեխա:
Նրանցից 27-ը տղաներ են, 34-ը՝ աղջիկ:
Շնորհավորում ենք և երջանիկ մանկություն մաղթում փոքրիկներին:
«Շենգավիթ» ԲԿ-ի պատմությունը. 1983թ. հիմնադրվել է Երևանի 3-րդ կլինիկական ծննդատունը։ Ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1964թ.։ 2001թ. ծննդատունը վերակազմավորվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, որի բոլոր բաժնետոմսերը պատկանում էին քաղաքապետարանին։
2002թ. բաժնետոմսերը դարձել են կոլեկտիվի սեփականությունը, իսկ կենտրոնը վերածվել է բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ հիմնարկության։ «Շենգավիթ» բժշկական կենտրոնն այս ոլորտի լավագույնների շարքում առաջնային տեղ գրավող մասնավոր կլինիկա է։
Հիմնադրման օրվանից սկսած` բժշկական կենտրոնում ծնվել է շուրջ 306 000 երեխա։



