«Այսօր հայ կանանց մեջ կա մեծամասնություն կազմող մի խումբ, որն իսկապես պատրաստ է հղիությանը: Նրանք և կարդացած են և կրթված են և իսկապես ցանկանում են ունենալ երեխաներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շենգավիթ բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանը:
«Կան կանայք էլ, ովքեր շատ երիտասարդ տարիքում ամուսնանում են և հղիությանը հոգեբանորեն պատրաստ չեն լինում՝ չնայած ֆիզիկապես զարգացած և պատրաստ լինելուն»,-նշեց մանկաբարձ-գինեկոլոգը:
Հանդիպմանը ներկա ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան Սոնա Հարությունյանն էլ ասաց, որ յուրաքանչյուր կլինիկա այսօր ունի իր հոգեբանը և ցանկացած այցելու խնդրի դեպքում կարող է դիմել կլինիկայի հոգեբանին:
Ըստ Ռուսուդան Վարդանյանի՝ այսօր կանայք սկսել են ավելի շատ հետևել իրենց առողջությանը:
Շարունակությունը` http://www.panorama.am/am



