Շատ տղամարդիկ կարծում են, որ երեխաներին դաստիարակելն ու նրանց խնամելը մայրիկների գործն է: Բայց հոգեբանները վստահ են, որ երեխաների հետ հայրիկների շփումն օգնում է հաղթահարել շատ խնդիրներ:
- Մի թաքցրեք ձեր զգացումները. հենց երեխայի հետ շփումը տղամարդկանց թույլ է տալիս լինել զգացմունքային, բարի, իրական ու սիրալիր:
Մի փորձեք բարոյախրատական միջոցներով երեխաներին որևէ բան սովորեցնել, ավելի լավ է՝ լսեք նրանց, թե ինչ են խոսում: Այդպես դուք ավելի լավ կիմանաք նրանց հետաքրքրությունների մասին: Եվ անպայման սպասեք, որ երեխան խորհուրդ կխնդրի ձեզանից:
Մի ամաչեք գրկել, համբուրել երեխային՝ անգամ որդուն: Այդ քնքշությունը երեխայի համար մեծ ապացույց է, որ սիրում եք նրան: Տղաները մեծանում են զուսպ, այլ ոչ թե ագրեսիվ և վստահ իր ուժերի վրա:
Մի վախեցեք երեխայի ինքնուրույնության ու ապագայում նրա՝ տնից հեռանալու համար: Հայրերը հաճախ վախեր ունեն կորցնել վերահսկողությունը որդու նկատմամբ: Բայց եթե դուք ունեք վստահելի հարաբերություններ, ապա ձեր երեխաները չեն հեռանա ու ամենածանր պահերին կդիմեն ձեր օգնությանը:
Ընտանիքում գործընկերային հարաբերություններ ստեղծեք: Դուք ապրում եք մեկ ընտանիքում, որի համար պատասխանատու են բոլորը՝ մայրը, հայրը և երեխան: Հարգեք յուրաքանչյուր անդամի կարծիքը, միշտ խորհուրդներ հարցրեք և մի վախեցեք օգնություն խնդրել, գրում է bebeblog-ը:
Աղբյուրը՝ panorama.am