Նախնական եզրակացություն. մանկապարտեզում դիզինտերիա է

Եղվարդի միակ հիվանդանոցի երրորդ հարկում ասեղ գցելու տեղ չկա: Դռներից այն կողմ ծնողներն են, ներս մտնել չի կարելի. ոստիկանները փակել են դուռը: Այն բացվում է լրագրողների ու բժիշկների առաջ: Մանկապարտեզում թունավորված երեխաները, մանկականից բացի, պառկած են թերապևտիկ բաժանմունքում: Նույնիսկ բուժքույրերի ու բժիշկների սենյակներն են զբաղված: Միայն այս հիվանդանոցում 46 երեխա կա:

Փոխտնօրենը ներկայացնում է կատարվածի մանրամասները` կեսօրին երեխաներից մեկը վատ է զգացել. ջերմել է ու փսխել: Շտապօգնություն են կանչել ու տեղափոխել հիվանդանոց: Առավոտյան էլ` ընդունելության ժամին, դաստիարակները նկատել են` մի քանի երեխա թույլ է:

 

Խոհանոցի դուռը կողպած է` մտնել չի կարելի, քանի դեռ ուսումնասիրությունները չեն ավարտվել: Նախարարության մասնագետները նախնական եզրակացություն ունեն: Հենց դեպքի օրը մինչև ուշ գիշեր աշխատել են ու պարզել մանկապարտեզում դիզինտերիա է տարածված` նախնական ախտորոշումով սննդային թունավորում:

 

Ընդհանուր առմամբ` տուժել է 70 երեխա: Նրանցից 18 -ին տեղափոխվել են Երևան, «Նորք» ինֆեկցիոն, մեկն էլ Սուրբ Աստվածամայր Բ/Կ: Երեխաների վիճակը մասնագետները գնահատում միջին ծանրության: Երեխաների թունավորման պատճառով մանկապարտեզի գործունեությունը կասեցված է: Հարուցվել է քրեական գործ:

 

Աղբյուրը` armnewstv.am