Նյու Յորքում 10-ամսական երեխան զարմանալիորեն ողջ է մնացել այն բանից հետո, երբ մայրը նրան գրկած ցած է նետվել 8-րդ հարկից, հայտնում է couriermail.com.au-ն։
44-ամյա իրավաբան Սինդի Բաշարաշը նետվել է Հարլեմի իր բնակարանի լուսամուտից։ Նա տեղում մահացել է, իսկ ահա որդին՝ Քեսթոնը, ցատկելուց հետո «ազատվել է» նրա գրկից և սկսել լացել ու չորեքթաթ շրջել:
Նրա վիճակը կայուն է, բժիշկները կարծում են՝ նա ողջ կմնա: Բաշարաշը 7 էջանոց գրություն է թողել, որում գրում է, թե ինքնասպանության պատճառը հենց երեխայի ունեցած առողջական խնդիրներն են: Նա հետծննդաբերական ուժեղ դեպրեսիայի մեջ է եղել:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am



