Գույնզգույն փուչիկներ, մայրական երջանիկ ժպիտներ, մանկական առողջ ճիչեր. բարի գալուստ «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Սա այն վայրն է, որտեղ ոչ միայն հունիսի 1-ին, այլեւ կլոր տարի մարդիկ ժպտում են: Ժպտում են թե առողջ փոքրիկներն ու գոհունակ մայրիկները, թե նրանց առողջության երաշխավորները՝ գործի գիտակ, հոգատար բժիշկները:
Իսկ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժպիտը բազմապատկվում է անակնկալ նվերներով: Այս անգամ նվեր-փաթեթները պատրաստել էին «Իմ Փոքրիկ» կայքի ու «Շենգավիթ» բժշկական կենտրոնի աշխատակիցները, ովքեր աշխատանքային օրվա ընդմիջումը գունավորեցին մայրացած կամ մայրանալու սպասող կանանց հյուրընկալվելով:
«Փոքրիկիդ համար գնումներով օգնիր փոքրիկի խնամող հաշմանդամություն ունեցող անձանց»՝ հենց այս կարգախոսը հիմք ընդունելով՝ գործընկեր «Շենգավիթ»-ի հետ համագործակցաբար «Իմ Փոքրիկը» մանկական հագուստ պատվիրեց «Իղձ» սոցիալական ձեռնարկությանը՝ շապիկ, տոտիկ եւ գլխարկ: Արտադրամասը ստեղծել է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը:
Հագուստի արտադրությամբ և գունավոր տպագրությամբ զբաղվող «ԻՂՁ» ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 անձ: Նրանց աշխատանքի իրավունքը կախված է յուրաքանչյուրիս գնումներից:
ՀԳ. «Իղձ» ձեռնարկության հեռախոսահամարներն են՝
094. 211 396, 077. 707 087
{gallery}hunisi1{/gallery}
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»
Առողջության գրավականով՝ «Շենգավիթ» ԲԿ



