Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Սիրելի փոքրիկներ ու մեծիկներ,

Իմ փոքրիկ-ը հանգիստ խղճով ավարտում է 2011-ը, քանի որ առջեւում 2012-ի նոր ու խոստումնալից քայլերն են: Բացի այդ, մենք ավարտեցինք Ձմեռ պապաին ուղղված տեսանամակների մրցույթը: Առավելագույն ձայները հավաքած տեսանամակի փոքրիկին այցի կգնա Ձմեռ պապը:

Նոր տարում մենք նորովի կդիմավորենք ձեզ` մեր ընթերցողներին: 2012-ին կհանդիպենք նոր դիզայնով` ավելի զվարճալի, գունեղ ու մատչելի խորագրերով: Մենք խոստանում ենք, որ եկող` վիշապի տարում մենք կանենք ավելին, քան որ արել ենք նախորդ` ճագարի տարում: Սպասեք մեզ նոր տարում ու հավատացեք Ամանորի հրաշքներին: Իմ փոքրիկ-ը կլինի ամենալավ միջնորդը ձեր եւ Ձմեռ պապի միջեւ:

Մեր սիրելի փոքրիկ ընթերցողներ, եղեք առողջ ու չմտածված քայլերով մի խանգարեք ձեր առողջությանը, եղեք ուշիմ եւ մի մեղադրեք մեծերին` ձեզ թեեւ ոչ հաճելի, բայց ճիշտ ճանապարհ ցույց տալու համար, սովորեք լավ եւ մի խուսափեք ձեզնից ավելին իմացողներից օրինակ վերցնելուց, սիրեք ու հոգ տարեք ձեր հայրենիքի մասին այնպես, ինչպես կսիրեք ձեր ծնողներին, հատավատացեք Աստծո կարողությանը եւ խնդրելուց առաջ մի մոռացեք ներողություն էլ խնդրել: եվ վերջապես  հավատացեք հրաշքներին ու հրաշքներ պարգեւեք ձեր սիրելիներին, իսկ ոչ սիրելի մարդկանց վերաբերեք ներողամտորեն:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՄԲ` ԻՄ ՓՈՔՐԻԿ