Երկու կին ծննդաբերել է իրենց մայրերի նվիրաբերած արգանդներով, գրում է The Telegraph-ը: Զույգը դարձել է պատմության մեջ առաջինը, որ երեխաներ է ծննդաբերել՝ օգտագործելով այն արգանդը, որն ավելի վաղ նրանց է լույս աշխարհ բերել:
Բժշկության մեջ այս բեկումնային իրադարձությունը հույս է տալիս 15 000 բրիտանացի կանանց, ովքեր ցանկանում են երեխաներ ունենալ, բայց ծնվել են առանց արգանդի կամ ստիպված են եղել հեռացնել այն:
Երեխաները՝ երկուսն էլ տղաներ, ծնվել են մեկ ամիս առաջ Շվեդիայում:
Լոնդոնի թագավորական քոլեջից պտղի բժշկության մասնագետ Հենրիկ Հագբերգի խոսքով՝ դա բացարձակ արտասովոր նվեր է և հավանաբար լավագույն բանը, որ մայրը կարող է անել իր դստեր համար:
Աննախադեպ իրադարձությունը, որը բժիշկները հավասարեցրել են առաջին հաջողությամբ ավարտված սրտի պատվաստման կարևորությանը, նշանակում է, որ յուրաքանչյուր արգանդ կկրի նույն ընտանիքի երկու սերնդի:
Աղբյուրը` http://www.tert.am/



