Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել: Առողջապահության նախարարության մասնագետները պարզել են, որ թունավորման պատճառ է հանդիսացել սունկը, որը տուժածներն իրենք են դաշտից հավաքել:
Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք էր արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
• երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր,
• սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
• թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:
Սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:
Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն



