Սուրբ Զատկին ու ապրիլի 7-ին պատրաստվում են փոքրիկները. ամեն ինչ` սեփական թաթիկներով

Հաշված օրեր են մնացել  Սուրբ Հարության եւ Մայրության տոներին: Եվ հենց այդ երկու գեղեցիկ տոների առթիվ գործի են անցել մեր փոքրիկները: Նրանք որոշել են սեփական ձեռքերով պատրաստել Սուրբ Զատկի հավկիթը, ծլեցրած ցորենն ու տոնական բացիկը: Եվ որ ամենակարեւորն է` փոքրիկ վարպետներն ամեն ինչ անում են` մանրամասն բացատրելով: Ինչ է հարկավոր եւ ինչպես պետք է օգտագործել անհրաժեշտ հումքը` ցորենի հատիկներից մինչեւ թուղթ ու քանոն:

Սիրելի փոքրիկներ, դիտեք եւ սովորեք` ինչպես կարելի է անակնկալ պատրաստել մայրիկի համար եւ կիսել նրա գործը` Սուրբ Զատկին ընդառաջ: