Վիճակագրություն. գյուղերում եւ սեռական կյանքն է ավելի ակտիվ եւ ծնելիությունը

2010 թվականին, 2009-ի համեմատ 10.9%-ով նվազել են հղիության արհեստական ընդհատումները (աբորտները) եւ 1000 ֆերտիլային տարիքի կանանց հաշվով կազմել 13.5 դեպք: 20-34 տարիքային խմբում արձանագրվել է հղիության արհեստական ընդհատումների առավելագույն քանակ, որը 2009թ. համեմատ նվազել է 7.7%-ով: Ավելին`2010թ-ին հղիության ընդհատումների տարիքային գործակիցները հասնում են առավելագույն մակարդակի 25-29 տարեկան կանանց շրջանում, ապա՝ նվազում ավելի բարձր տարիքի կանանց մոտ:

Նշենք նաեւ, որ  «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության  2010-ի արդյունքների համաձայն հղիության ընդհատումների տարիքային եւ գումարային գործակիցներն ու աբորտների հատուկ գործակիցը հետազոտությանը նախորդող երեք տարիների կտրվածքով, ըստ բնակավայրերի, հետեւյալ պատկերն ունի.

Հայաստան. 2011թ-ի հունվարի 1-ի դրությամբ

15-19 տարիքային խմբում քաղաքային բնակավայրերում աբորտների քանակը՝ 1000 կնոջ հաշվով 1 դեպք, գյուղական բնակավայրերում` 3 դեպք,

20-24 տարիքային խմբում, քաղաքային բնակավայր՝ 34 դեպք, գյուղական՝ 31 դեպք

25-29 տարիքային խմբի, քաղաքային՝ 55 դեպք, գյուղական՝ 64 դեպք

30-34 տարիքային խումբ,  քաղաքային՝ 42 դեպք, գյուղական՝ 48 դեպք

35-39 տարիքային խումբ, քաղաքային՝ 15 դեպք, գյուղական՝ 25 դեպք

40-44 տարիքային խումբ, քաղաքային՝ 7 դեպք, գյուղական՝ 10 դեպք

45-49 տարիքային խումբ, քաղաքային՝ 2 դեպք, գյուղական՝ 2 դեպք

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ  Հայաստանում սեռական ակտիվությունը գյուղերում ավելի բարձր է: Հետեւաբար` առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը նշում է, որ  գյուղերում ե’ւ հղիության արհեստական ընդհատումն է ավելի մեծ թիվ կազմում, քան` մայրաքաղաքում, ե’ւ ծնելիությունը:

 

news.am