Շվեդիայի բնակչուհին արգանդի փոխպատվաստման վիրահատությունից հետո երեխա է լույս աշխարհ բերել: Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին տեղեկացրել է բժիշկ Մատս Բրենստրեմը, ով իրականացրել է վիրահատությունը և ընդունել ծնունդը:
Շվեդուհու անունը չի նշվում: Միայն հաղորդվում է, որ նա 36 տարեկան է, ծնվել է առողջ ձվարաններով, սակայն առանց արգանդի. նման անոմալիա միջինը 4.500 կանանցից մեկի մոտ է հանդիպում, հայտնում է RT-ն:
Նրան փոխպատվաստել են 61-ամյա կնոջ արգանդ նախորդ տարի: Կինը, ի դեպ, որդի է ունեցել:
«Մենք զարմանահրաշ որդի ունենք, նա նույնիսկ չի աղմկում»,- ասել է հիացած հայրիկը:
Աղբյուրը` http://www.tert.am/



