Սալվադորում ծանր հիվանդ կնոջը չեն թույլատրել հղիության արհեստական ընդհատում կատարել

Սալվադորի գերագույն դատարանը մերժել է գայլախտով և երիկամային անբավարարությամբ տառապող կնոջը արհեստական ընդհատում կատարել՝ վկայակոչելով Սահմանադրության այն դրույթը, որի համաձայն մարդը կյանքի իրավունք ունի բեղմնավորման պահից։

Հղի կնոջ փաստաբանները հայտնել են, որ ծննդաբերությունը կարող է վտանգավոր լինել կնոջ համար։

Սալվադորի օրենքների համաձայն՝ երկրում հղիության արհեստական ընդհատումներն արգելված են՝ անկախ հանգամանքներից։

Tert.am