Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով:
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է ներհիվադանոցային վարակի հարուցիչ` Կլոստիդիում դիֆիցիլե, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ Կլոստրիդիում Դիֆիցիլեն հաստատվել է:
Այժմ աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ:
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն