Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու մասին տեղեկությունը կեղծ է․ ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հերքում է տեղեկությունն այն մասին, թե «խոզի գրիպի» տարածման պատճառով հրահանգվել է դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել 10 օրով:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-գրել է նա: