Անմիզապահությունը խնդիր է, որն առաջանում է նյարդային համակարգի հիվանդությունների պատճառով, տարիքին զուգահեռ, ինչպես նաև ծննդաբերություններից հետո, երբ կնոջ հեշտոցը փոփոխությունների է ենթարկվում:
Անմիզապահության հետ կապված խնդիրները երբեմն կարելի է լուծել լազերային միջամտությամբ: Իսկ ինչպե՞ս կարելի է լազերային ճառագայթի միջոցով արդյունքի հասնել:
Առաջին անգամ Հայաստանում ժամանակակից էսթետիկ բժշկության նորագույն տեխնոլոգիաների կիրառումն իրականացվում է ALMA CO2 ֆրակցիոն լազերի միջոցով, որը համարվում է էսթետիկ վիրաբուժության վերջին սերնդի նորագույն սարքավորումը: Միջամտությունը կատարվում է առանց կտրվածքի, անցավ եղանակով: Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետևանքով ապահովվում է անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը: Եթե սթրեսային անմիզապահություն է, ստեղծվում է համապատասխան անկյուն, ինչի շնորհիվ ծանր իր վերցնելիս, հազալիս կինն այլևս չի միզարձակում:
Լազերային վիրահատությունները կատարում է հանրապետության առաջատար գինեկոլոգ Աշոտ Սեյրանի Սիրունյանը, ով, աշխատելով Իսրայելի հայտնի էսթետիկ կենտրոնների բարձրակարգ մասնագետների ղեկավարությամբ, մասնագիտացել է ժամանակակից էսթետիկ նոր տեխնոլոգիաներում:
Հերթագրման և մանրամասների համար զանգահարել՝ +374 77 560 560 հեռախոսահամարով:



