Հայաստանում անպտղության մակարդակը 2,7 տոկոսով աճել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ամփոփելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հետազոտությունը:
Ըստ այդ հետազոտության արդյունքների` Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա, որից առաջնայինը ( ի ծնե
Հայաստանում երկրորդային անպտղության պատճառներ կարող են լինել սեռավարակները և հղիության արհեստական ընդհատումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն 3-րդ անպտուղ կինը իր կյանքում կատարել է աբորտ:
Անպտղության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում: Հայրապետյանը ընդգծեց, որ անպտղությամբ տառապողների 60 տոկոսը կանայք են, իսկ 40 տոկոսը` տղամարդիկ, ինչը ցույց է տալիս, որ այն կարծիքը, թե անպտղության համար պատասխանատու է միայն կինը, սխալ է. «Կանանց 14,6 տոկոսը, ում մոտ եղել է այդ խնդիրը, չգիտեն` ունեցել են սեռավարակ, թե ոչ, այսինքն` տեղեկացվածության պակաս կա նաև: Կարող է խնդիրը գալ տղամարդուց, որովհետև սեռավարակների տարածողը հիմնականում տղամարդիկ են:
Պետք է նշեմ, որ կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ ցածր է, քան տղամարդկանց մոտ, իսկ երկրորդային անպտղությունը ավելի բարձր է. դա, թերևս, խոսում է այն մասին, որ Հայաստանում կանայք անուշադիր են իրենց առողջության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը: Նա խորհուրդ է տալիս առնվազն երկու տարին մեկ անգամ ընդհանուր հետազոտություն կատարել:
Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը համատեղ ծրագրեր են մշակում անպտղության հետագա աճը երկրում կասեցնելու համար. դպրոցներում համապատասխան կրթական ծրագրեր կներկմուծվեն, ինչպես նաև` անապահով ընտանիքների համար ավելի հասանելի կդարձվեն հակաբեղմնավորիչները:



